ՌԴ ԱԻՆ-ի Հարավային տարածաշրջանային որոնողա-փրկարարական ծառայության աշխատակիցները արդեն 2 օր է՝ ծովում փնտրում են Հայաստանից ժամանած երիտասարդին, ով լողալու էր գնացել Դագոմիսի շրջանում և կորել էր. ասված է գերատեսչության հայտարարության մեջ, մեջբերում է РИА Новости-ն:
Անհետ կորած երիտասարդին որոնելու խնդրանքով ԱԻՆ-ին դիմել էր ոստիկանը, ում խոսքերով՝ նրանք տագնապ էին բարձրացրել այն բանից հետո, երբ 22-ամյա երիտասարդը ջուրն էր մտել՝ լողալու և մեկ ժամվա ընթացքում չէր վերադարձել ափին մնացած իր իրերի հետևից:
Կիրակի օրը որոնումները ոչ մի արդյունք չեն տվել:
Երկուշաբթի օրը որոնողական աշխատանքները վերսկսվել են՝ ներգրավելով ջրասուզական ծառայության 5 աշխատակցի: