Մայիսի 10-ին՝ ժամը 08.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 9-ին՝ ժամը 20.00-ին, Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի «Արտաշես Գնիշիկցի» ՍՊԸ-ում՝ քարի մշակման արտադրամասում, տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1957թ. ծնված Վահան Հայրապետյանը մնացել է քարի և հաստոցի արանքում, ինչի արդյունքում տեղում զոհվել է: