ԱՄՆ-ի բանակի սերժանտ Ջոն Ռասսելը, ով 2009 թ.-ին Իրաքում գնդակահարել էր իր հինգ զինակից ընկերներին, առանց վաղաժամկետ ազատման իրավունքի՝ դատապարտվել է ցմահ բանտարկության:
2009թ.-ի մայիսին Ռասսելը Իրաքի Քեմփ Լիբերթա ռազմակայանի զինվորական կլինիկայում սպանել է 3 զինվորի և ԱՄՆ-ի բանակի բժշկական ծառայության 2 աշխատակիցների: Նրա կողմից գնդակահարված զինվորները բուժվում էին պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հոգեբանական վնասվածքներից: Ինքը՝ Ռասսելը, նույնպես այդ վերականգնողական կլինիկայի հաճախորդներից մեկն էր:
Իր արարքը սերժանտը բացատրել է կատաղության հանկարծակի բռնկմամբ:
Զինվորական դատարանը Ռասսելին զրկեց սերժանտի կոչումից, ինչպես նաև, առանց արտոնությունները և իրավունքները պահպանելու, հեռացրեց բանակից:
Հեղինակ:
«Փաստինֆո»