Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատին համապատասխան' կազմակերպության առաքելությունը հերթական մշտադիտարկումն է իրականացրել հայ-ադրբեջանական զորքերի շփման կրակագծում' Ֆիզուլիի շրջանի Ղարախանբեյլի գյուղից արևելք. գրում է APA ադրբեջանական գործակալությունը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել է գործող ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Պավլո Շամաևը: Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Քրիստո Քրիստովը:
Մշտադիտարկումն ընթացել է նշված գրաֆիկով: Հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել: