eMedia.am. Լուիզիանայի նահանգի սենատը ընդունել է բանաձև, համաձայն որի ճանաչում է Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն ու ողջունում է վերջինիս ջանքերը զարգանալու որպես ազատ ու անկախ պետություն ու կոչ անում ԱՄՆ Սենատին ճանաչելու Արցախի անկախությունը: Մայիսի 30-ին ԱՄՆ Լուիզիանայի ընդունած բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ այն ընդունվում է աջակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին զարգանալու որպես ազատ ու անկախ պետություն: Լեռնային Ղարաբաղը, որը նաև հայտնի է որպես Արցախ, պատմականորեն եղել է հայկական տարածք, որը անօրինաբար անջատվել է Հայաստանից Սովետական Միության կողմից 1921 թ-ին ու միացվել է նորաստեղծ Ադրբեջանին: 1988 թ-ի փետրվարի 20-ը նշանավորվել է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային ազատագրական պայքարի սկիզբ, որը խթան հանդիսացավ ողջ Սովետական Միության բնակչության համար ոտքի կանգնել՝ պաշտպանելու իրենց իրավունքները ու բերելու ժողովրդավարությունը միլիոնավոր մարդկանց՝ տարածելով խաղաղությունը աշխարհով մեկ: ԱՄՆ Սենատը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ազատ կամքին: 1991 թ-ին համաձայն գործող օրենսդրության, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, իսկ դեկտեմբերի 10-ին հանրապետության ժողովուրդը քվեարկեց անկախության համար, այնուհետև 1992 թ-ի հունվարի 6-ին քվեարկելով օրենսդրության օգտին՝ փաստացի դառնալով անկախ: Այդ օրվանից ԼՂՀ-ն գրանցել է նշանակալի առաջընթաց ժողովրդավարության ստեղծման ճանապարհին, իսկ ընտրությունները, որոնք հսկել են միջազգային դիտորդներ, ճանաչվել են ազատ ու թաանցիկ: Հետայսու Լուիզիանայի Սենատը կոչ է անում ԱՄՆ սենատին աջակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կառուցմանը ու նրա ներգրավմանը համաշխարհային հանրության մեջ: Փաստաթղթի կրկնօրինակները փոխանցվում են նաև Սպիտակ Տուն, ԱՄՆ Սենատ ու ԱՄն Ներկայացուցիչների Պալատ: Բանաձևը ներկայացրել է ԱՄն դեմոկրատական կուսակցության անդամ Էդվին Մյուրեյը:
Առաջարկում ենք նաև
25/05/23 16:18
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
12/08/22 13:08
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան
23/10/20 00:26
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի անկախությունը
01/06/13 06:35
Լուիզիանայի սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
19/09/23 14:42
ՀՀ իշխանություններին խորհուրդ եմ տալիս չկրկնել նախկին սխալները և արագ ճանաչել Արցախի անկախությունը
05/11/20 19:48
ԱՄՆ-ի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Ամենադիտված
Լրահոս
10:25
«Փաստ». «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը
08:50
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». ՍԴ դատավոր Հրայր Թովմասյան. 168...
14:07
Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ամենամեծ նավթային տերմինալին․ արտակարգ դրություն է հայտարարվել
10:22
Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունը էսկալացնելու լեգիտիմության նպատակով․ ԱԳՆ
13:28
12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը