ԳԱԼԱ. Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում ազատամարտիկների դժգոհությունները: Այս հարցի շուրջ մայրաքաղաքում աշխատող իմ գործընկերը հարցախույզ է անցկացրել քաղաքացիների շրջանում, որոնց մեծ մասը նշել է, որ այդ հարցը մեծ նշանակություն ունի և շատ արդիական է, քանի որ ազատամարտիկներն իրենց կյանքի գնով պայքարել են հանուն հայրենիքի, իսկ մեր երկրի իշխանություններն ու կառավարությունն այսօր պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում նրանց նկատմամբ: «Ազատամարտիկներն իրենց կյանքը վտանգելով պայքարել են հանուն մեր ապագայի, բայց այսօր նրանցից շատերը բնակարան չունեն անգամ»,- դժգոհել են քաղաքացիները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքացիների շրջանում անցկացված հարցախույզը: