Քաղաքացիները կարող են'
1) սեփականության իրավունքով ունենալ գույք.
2) ժառանգել և կտակել գույքը.
3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.
4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.
5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.
6) ընտրել բնակության վայր.
7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության' օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.
8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

Իրավաբան.net