Ոստիկանությունը բացահայտել է «Հայ-կազակական միջազգային միություն» հ/կ-ին անդամակցելու, պաշտոններ և կոչումներ, վկայականներ տրամադրելու պատրվակով հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես' մի խումբ քաղաքացիներ տարբեր քաղաքացիներից հափշտակել են 502 000 դրամ, որի դիմաց տվել են ոստիկանական համազգեստով և բարձր կոչումով վկայականներ:
Վկայականներն ստացած քաղաքացիներն էլ անհրաժեշտության դեպքում փորձել են այդ վկայականները պետավտոտեսուչներին ցույց տալով խուսափել պատիժներից:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի' 11.06.2013թ. համարում: