Lragir.am. Հունիսի 16-ին Մարզահամերգային համալիրում համերգով է հանդես գալու ռուսական հանրահայտ ДДТ ռոք խումբը: Իսկ այսօր մամուլի ասուլիս է տվել խմբի հիմնադիր եւ մենակատար Յուրի Շեւչուկը:
Երաժիշտը նշել է, որ Հայաստան կենդանի ծրագիր են բերել, նվագելու են տաբեր երաժշտություն՝ հեղինակային, ջազ, ռոքնռոլ, հին ու նոր երգեր տարբեր ալբոմներից, «երգելու ենք այնքան, որքան ուժներս բավականեցնի»,- ասել է հանրահայտ երաժիշտը:
Նա նշել է, որ նախկինում համերգներով են հանդես եկել նախկին խորհրդային տարբեր երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, միշտ ցանկացել են լինել նաեւ Հայաստանում, որն ունի հզոր մշակույթ, ավանդույթներ: «Այդ ամենը մեզ շատ հետաքրքիր է»,- ասել է Շեւչուկը:
Երաժիշտը բացատրել է նաեւ, թե ինչու են հանդես գալիս սոլային, այլ ոչ թե կամերային համերգով: Շեւչուկը նշել է, որ կամերային համերգ կազմակերպելու համար մոտ մեկ տասնյակ բեռնատար սարքավորումներ, հսկայական տարածք ու միջոցներ անհրաժեշտ կլինեն: Այդուհանդերձ, նրա խոսքով, եթե համապատասխան հովանավոր գտնվի, ինքը պատրաստ է նաեւ կամերային ծրագրով հանդես գալ:
Յուրի Շեւչուկն իր տպավորություններն է կիսել նաեւ Երեւանի մասին: Երեկ նա զբոսնել է քաղաքի կենտրոնով, Հանրապետության հրապարակով, շատ տպավորված է գիշերային Երեւանով, շենքերի լուսավորությամբ: Նրա խոսքով, Երեւանում ինչ-որ փարիզյան ոգի կա:
ДДТ-ի հիմնադրի խոսքով, խմբի գործունեության ընթացքում ինքը աշխատել է բազմաթիվ հայերի հետ: Երկար տարիներ խմբում նվագել է Արթուր Հովհաննիսյանը, իրենց հետ աշխատել է նաեւ Արթուրի եղբայրը՝ Վազգենը: Շեւչուկը ջերմ հարաբերություններ ունի ազգությամբ հայ Ստաս Նամինի հետ, նրա հետ համատեղ համերգ են կազմակերպել: Նամինի հրավերով Շեւչուկն ու խումբը Երուսաղեմում այցելել են հայկական թաղամաս, հայ հոգեւորականների հետ զրուցել հայկական մշակույթի, հայոց ցեղասպանության մասին:
Շեւչուկին լրագրողները հարց ուղղեցին մի քանի տարի առաջ նրա արած հայտարարության մասին, որտեղ նա նշել է, որ Հայաստան համերգով չի գա, քանի որ երիտասարդություն չկա երկրում: Երաժիշտը պատմել է, որ 2003 թվականին, երբ Վրաստանում էր, ցանկանում էր համերգ տալ նաեւ Հայաստանում, սակայն իրեն ասեցին, որ այնտեղ երիտասարդություն չի մնացել, բոլորը մեկնել են արտասահման գումար վաստակելու: «Հավանաբար կատակել էին»,- ասել է Շեւչուկը:
Չնայած ասուլիսի ձեւաչափը չէր նախատեսում քաղաքական հարցեր, սակայն թեմայից խուսափել չստացվեց: Շեւչուկի խոսքով, ցանկացած մարդ՝ լինի երաժիշտ, հողագործ, արհեստավոր, իր երկրի քաղաքացին է եւ իրավունք ունի իր կարծիքն ունենալ, հաշիվ պահանջել, թե ուր են տանում երկիրը քաղաքական գործիչները: «Սակայն ես քաղաքական գործիչ չեմ, որովհետեւ դա այլ բան է՝ հոդվածներ, խիստ կարգապահություն: Քաղաքականությամբ պետք է հետաքրքրվել, սակայն դրանով քչերը կարող են զբաղվել»,- նշել է նա:
Շեւչուկն ասել է, որ բոլոր երկրներում քաղաքական գործիչներին պետք են լսող, հարմարվող հասարակություններ, որ կարողանան հեշտությամբ ղեկավարել մարդկանց: Եթե հասարակությունը պահանջող լինի, քաղաքական գործիչները ստիպված են լինելու բացատրել, համոզել իրենց տեսակետները, որ ճիշտ ուղղությամբ են տանում երկիրը, իսկ դա արդեն հեմորոյ է, նրանց համար ավելի գերադասելի է հրամաններ արձակելը: Ցանկացած հասարակություն, քաղաքակրթություն պայքարով է ստացել իր քաղաքացիական իրավունքները, եւ դա տեղի է ունենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:
Յուրի Շեւչուկ. Քաղաքացիական իրավունքի համար պետք է պայքարել
17:15 - 15.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
05/08/22 15:19
Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից․ Արցախի ՄԻՊ
14/07/22 20:11
Ռուբինյանը ներկայացրեց այն պատճառները, թե ինչու են որոշել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել
27/03/15 16:28
Ինչպես է աղջիկը հանձնում վարորդական իրավունքի քննությունը. դրա համար նյարդեր են պետք (տեսանյութ)
07/11/14 20:27
Ազատության համար պետք է պայքարել մշտապես
24/06/14 21:31
Աֆրիկյաննների շենքի համար պետք էր 5 տարի առաջ սկսել պայքարել
21/03/14 12:59
Պետք է համախբվել և պայքարել մեր իրավունքների համար
03/10/13 18:16
Ինչպես պետք է պայքարել սիրելի աղջկա համար (Տեսանյութ)
25/07/13 20:00
Այս կյանքում պետք է պայքարել քո տեղի համար. ՇԱԿԻՐԱ
07/06/13 01:20
«Նիկոլը պետք է հիշի, թե քանի տարի ենք մենք պայքարել իր ազատության համար, կռիվ տվել այս իշխանությունների դեմ». Զոյա Թադևոսյան
09/05/13 20:00
Այս կյանքում պետք է պայքարել քո տեղի համար. ՇԱԿԻՐԱ
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
Ամենադիտված
Լրահոս
00:47
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ)
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)