hraparak.amՀունիսի 15-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես-ՄԼ320» մակնիշի 31 ՕՏ 057 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 22 LU 689 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշիավտոմեքենայի վարորդ Գուրգեն Շախվերդյանը և ուղևորներ' Ալիսա (ծնվ. 1986թ.) և Մարիամ Շախվերդյանները տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղից անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները Ա. Շախվերդյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը' բավարար: