ԳԱԼԱ. Այսօր Ազգային Ժողովում գրանցված վիճաբանությունն այնքան թեժ է եղել, որ նույնիսկ քաղաքական գործիչ Վարուժան Բաբաջանյանին ոգեշնչել է վիճաբանության թեմայով բանաստեղծություն գրել:
ՄԻ ԳՌՈՒԶՉԻԿ՝ ՄԻ ՔԻՉ ԹԱԽԾՈՏ, ՄԻ ՔԻՉ ԽԵՆԹ
Իմ հուշերում դու մնացիր առհավետ,
Որպես փառքի ճանապարհի մի դրվագ,
Ոտք է գցում հիմա դիզած գույքիս հետ
«Բենթլի» քշող մի հատ նախկին սարկավագ...
Ֆայլաբազարն եղավ գագաթը փառքիս,
Եվ հաստատուն քայլքով եկա պառլամենտ,
Պատգամավոր դարձավ հայոց աշխարհքիս՝
Մի գռուզչիկ՝ մի քիչ թախծոտ, մի քիչ խենթ...
Եվ դիպլոմով՝ կարմրությամբ կուսական,
Ներխուժեցի քաղաքական ասպարեզ,
Կառավարման ադաթի պես ռուսական,
Կեսն ինձ առա, նվիրեցի կեսը քեզ...
Հեղինակ' Վարուժան Բաբաջանյան