ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին պատասխանելով լրագրողների հարցին անդրադարձավ մամուլի այն հրապարակմանը, թե Ազգային ժողովի փոխանագահ Էդուարդ Շարմազանովի բարեկմուհին, ով բժշկական համալսարանում դեկան է, "կտրել" է նախարարի քրոջը: Այս մասին գրում է Henaran.am-ը:
"Անգամ եթե նման բան կա, ես չեմ միջամտում իմ բարեկամների գործերին: Թող սովորեն, ստանան",-ասաց նախարարը:
"Չեք նեղացել պ-ն Շարմազանովից",-հարցրեց լրագրողը:
" Ով է խնդրել ձեզ, որ ես նեղանամ պ-ն Շարմազանովից: Այդ առիթով չեմ նեղանում, եթե նեղանալու լինեմ, ապա բազմաթիվ այլ մարդկանցից առիթներ ունեմ նեղանալու",-եզրափակեց ԿԳ նախարարը:
Մանրամասները' տեսանյութում: