Թերթը գրում է, որ նախօրեին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղի եկեղեցու սպասավոր քահանայի և մի ընտանիքի միջև:

Թղթակիցը զրուցել է օհանավանցիների հետ, ովքեր պատմել են, որ գյուղի ընտանիքներից մեկը Սուրբ Կարապետ եկեղեցու բակում այգի ունի, որի կապակցությամբ տեր հոր և նշված ընտանիքի միջև միշտ կոնֆլիկտ է եղել:

Իսկ ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը ցանկացել է նկարահանումներ իրականացնել եկեղեցու բակում, ինչին դեմ են եղել ընտանիքի անդամները' պատճառաբանելով, թե դա իրենց տարածքն է:

Արդյունքում' եկեղեցու բակում մեծ իրարանցում է սկսվել: Ըստ ականատեսների' տեր Եփրեմի բերանն ամբողջությամբ վնասվել է, իսկ սքեմն էլ' պատառոտվել:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի' 25.06.2013թ. համարում: