Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 25-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Չարբախ 3-րդ փողոցի բնակիչ 25-ամյա Արշակ Մաթևոսյանը, վարելով «Mercedes» մակնիշի՝ 59 QR 999 համարանիշի ավտոմեքենան, Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ներքին Չարբախի 14 փողոցի բնակիչ 27-ամյա Պավլիկ Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Երևան» բժշկական կենտրոն: Սակայն վրաերթի ենթարկվածը հրաժարվում է բժշկական օգնությունից: