Ելույթ ունենալով Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Սերժ Սարգսյանը հիշատակել է Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները, մատնանշելով, որ դրանք հակասում են եվրոպական արժեքներին: «Ոմանց համար Եվրոպան շուկա է, ոչ թե արժեհամակարգ», հայտարարել է Սերժ Սարգսյանն, ըստ երեւույթին փորձելով ընդգծել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Եվրոպայի հետ առեւտրի մեջ են, իսկ ինքն առեւտուր չի անում, ինքը համոզմունքով եվրոպացի է:
Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել միավոր հավաքել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, այդքան էլ հստակ չէ: Պետք է ենթադրել, որ Սարգսյանն, ընդգծելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հակաեվրոպականությունը, փորձել է այդպիսով ներկայանալ եվրոպացի առաջնորդ, առավել եւս, որ Վրաստանում Սահակաշվիլիի ունեցած խնդիրների պարագայում Սարգսյանն իր համար տեսնում է այդ կարգավիճակի շանսը: Ներքին քաղաքականության առումով, Սարգսյանը չունի փաստարկ, կամ նրա ներքին փաստարկներին Արեւմուտքում այլեւս ոչ ոք չի հավատում, եւ նա ստիպված է ապավինել Ադրբեջանի եւ Թուրքիայի հակաեվրոպական իմիջ կերտելու հաջողությանը:
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը, հիշատակելով Ադրբեջանի եւ Թուրքիայի Հայաստանի հանդեպ հակաեվրոպական քայլերի հանգամանքը, հայտարարել է, որ «մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք եւ հստակ գնահատական»:
Սա հետաքրքիր է: Փաստորեն, ակնարկելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար Եվրոպան շուկա է, իսկ իր համար արժեք, Սերժ Սարգսյանն ինքը փաստացի առեւտրային ակնարկ է անում Եվրոպային, պահանջելով դատապարտել եւ հստակ դիրքորոշում հայտնել Թուրքիայի փակ սահմանի առնչությամբ:
Ինչն է Սերժ Սարգսյանի այդ պայմանի շարժառիթը: Սերժ Սարգսյանի Լեհաստան այցն ըստ ամենայնի հանգուցային էր լինելու Հայաստանի եվրաինտեգրացիայի կուրսի կապակցությամբ: Պատահական չէ, որ այցից առաջ Հայաստան ժամանեց ՌԴ ԱԱԽ քարտուղարը, հրապարակվեց Եվրասիական միության վերաբերյալ Հայաստանի հասարակության դիրքորոշումը, որն ամենեւին եվրաինտեգրացիայի օգտին չէր, Հայաստանում Եվրասիական միության ներկայացուցիչ Տրայան Հրիստեան հայտարարեց, որ Հայաստանն արագ է ընթանում Ասոցացման համաձայնագրին ընդառաջ եւ չի դժգոհում Մոսկվայի ճնշումից, բայց միեւնույն ժամանակ նա չգիտես ինչու հարկ է համարել հույս հայտնել, որ մինչեւ նոյեմբեր արտառոց բաներ չեն լինի, որոնք կընդհատեն գործընթացը:
Լեհաստանում, որն ի դեպ Եվրամիության Արեւելյան Գործընկերության ծրագրի համակարգողն է, Սերժ Սարգսյանի առաջ հարցն ըստ երեւույթին դրել են բավական անկեղծ եւ բաց: Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների հանդեպ հստակ եւ լիարժեք գնահատականի պահանջը, որ ներկայացնում է Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ նրա պատասխանն է Եվրոպային:
Մի կողմից սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն անկեղծ ու հստակ հարցադրումներին նույնքան անկեղծ եւ հստակ պատասխան դեռեւս չի ունեցել եւ այդ իսկ պատճառով առաջ է բերել հավելյալ պահանջ, ժամանակ շահելու կամ հակափաստարկ ունենալու համար՝ թե ինչու է հապաղում եվրաինտեգրման իրական քաղաքականության հարցում: Մյուս կողմից, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի առաջ են դրել լրացուցիչ պահանջներ, ինչին ի պատասխան էլ նա է առաջ քաշել հավելյալ պահանջ:
Սրան զուգահեռ, այդ ամենից զատ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցում Եվրոպայի հստակ դիրքորոշումը Հայաստանի համար տրամաբանական մտահոգություն եւ հարցադրում է, որովհետեւ եթե Հայաստանը պարտավորություններ է ստանձնում Եվրամիության հետ ինտեգրացիայի արժանանալու համար, ապա Եվրամիությունն էլ զուգահեռաբար պարտավոր է իր հստակ դիրքորոշումներն արտահայտել Հայաստանի համար կարեւոր խնդիրների կապակցությամբ: Ոչ միայն Եվրամիությունը պետք է Հայաստանից քաղաքական երաշխիքներ ակնկալի կամ պահանջի, այլ նաեւ պետք է տա այդպիսի երաշխիքներ, առավել եւս, որ Հայաստանի համար խնդիրը սերտորեն առնչվում է նաեւ անվտանգությանը: Իսկ սա Եվրամիության հետ հարաբերության կարեւորագույն բաղադրիչ պետք է լինի ցանկացած դեպքում: Ավելին, Հայաստանը ոչ միայն պետք է պահանջի Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ գնահատականի լիարժեքություն եւ հստակություն Եվրամիությունից, այլ նաեւ ինքը պետք է հստակ ու լիարժեք դնի այդ հարցը Եվրամիության առաջ՝ պատրա՞ստ է արդյոք Եվրամիությունը գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանին անվտանգությունն ապահովելու հարցում: Այդ հարցը պետք է ավելի ու ավելի հստակորեն դրսեւորվի Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների օրակարգում:
Այլ խնդիր է իհարկե, որ դրա տակ պետք է լինի Հայաստանի համար ինտեգրման գործընթացի արդյունավետության մոտիվացիան, ոչ թե ինտեգրացիայի գործընթացի հարցում իմիտացիայի շարունակականության հիմքի ապահովումը: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/84758#sthash.0vHKBayx.dpuf
Սերժ Սարգսյանի պայմանը Եվրոպային
11:04 - 26.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
26/06/13 13:32
Սերժ Սարգսյանի պայմանը Եվրոպային
17/02/18 13:37
Սերժ Սարգսյանի պայմանը Արմեն Սարգսյանին
19/05/17 19:59
Սերժ Սարգսյանի պայմանը` Կարեն Կարապետյանին
17/09/24 08:30
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
04/06/24 11:41
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ)
24/04/24 09:50
Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
24/01/24 17:40
Սերժ Սարգսյանի դատական գործը շինծու է, նպատակը նրան վարկաբեկելն էր, ինչը չի ստացվել. Աբրահամյան
02/09/23 10:00
Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է. Սերժ Սարգսյանի ուղերձը
24/07/23 10:00
«Սերժ Սարգսյանի ուղերձը հուսահատության կոչ չէ, այլ մշտապես պայքարի մեջ գտնվող մարդու ահազանգ»
07/07/23 15:12
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան