Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենդանաբանական այգում ապրող Նելսոն անունով կոկորդիլոսը հարձակվել է էկզոտարիումի տնօրենի վրա, կծել նրա ոտքը և պատռել տաբատը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Նելսոնին ակվարիումի միջից փորձել են տեղափոխել բացօթյա վանդակ. գրում է Newsgeorgia-ն:
Տնօրենի խոսքերով' տեղի ունեցածից հետո նրան բժշկական օգնություն է պետք եղել, սակայն այժմ նա իրեն լավ է զգում:
«Ոչինչ, ես նոր անդրավարտիք կգնեմ, նման բաներ պատահում են, երբ գիշատիչ կենդանիների հետ ես աշխատում»,-ասել է նա և հավելել, որ չնայած միջադեպին' ինքը շարունակում է լավ վերաբերվել իր խնամքի տակ գտնվող բոլոր կենդանիներին: