Ստյոպա Սաֆարյանն (Styopa Safaryan) իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«1. Միայն Երեւանի քաղաքապետարանը կարող է բնակիչներին առաջարկել բարեկարգման այնպիսի նախագիծ, որին բոլոր բնակիչները միահամուռ դեմ լինեն, ինչպես Սունդուկյան 90-ում:

2. Միայն Երեւանի քաղաքապետարանը կարող է Սունդուկյան 90-ի հազարավոր փոքր ու մեծ ծառերով սաղարթախիտ տարածքի փոխարեն առաջարկել «բարեկարգման» սխեմա՝ 15 ծառով, արեւի տակ դրված նստարաններով ու Տարոնի ծյուլպաններով...

3. Միայն Երեւանի քաղաքապետը կարող է Լֆիկին նվիրել Կոմիտաս փողոցի մի հսկայական մայթեզր ու գա Սունդուկյան փողոց՝ իր իսկ թույլտվությամբ դրված ավտոտնակները ապամոնտաժելու՝ իբրեւ թե մայթը ազատելու նպատակով:

4.Միայն Երեւանի քաղաքապետարանը կարող է կարող է գալ ու «զավթիչ» անվանել այն բնակիչներին, ովքեր պահպանել ու այգու են վերածել իրենց բակը, որը հաճելի բացառություն է մի հսկայական վարչական շրջանում, եւ բարեկարգել հարակից զավթված բակում կառուցված ասաբնակի բակը...

5. Միայն Երեւանի քաղաքապետարանը կարող է այգու պատի տակ աղբարկղեր դնել, վիճակը վատթարացնել ու մուննաթ գալ այգու վրա, թե սանիտարական վիճակը հեռու է բավարար լինելուց:

(Շարունակելի)»։