Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից 35 000-ի փոխարեն նվազագույն աշխատավարձը կդառնա 45 000 դրամ:
Նախագիծը Ազգային ժողովում ներկայացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով իր խոսքում նշել էր, որ բարձրացվելու են մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձերը: