Nrnak.com. Այսօր «Անհայտ կորած զինվորի» օրն է: Ցավալի զուգադիպությամբ այս օրը համընկավ Լուսակերտի զորամասի զինծառայող Տարոն Հայրունու անհետացման հետ : Որպես բանակի նկատմամբ առանձնակի հարգանք տածող քաղաքացի, ես այցելել էի եռաբլուր-պանթեոն հարգանքի տուրք մատուցելու «Անհայտ կորած զինվորի» հիշատակին: Հետաքրքիր զուգադիպությամբ այնտեղ էին նաև ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ: Ամենաինտիգայինը այն է , որ այնտեղ չէր միայն ՀՀ ռազմական ոստիկանության պետ գնդապետ Սամվել Ղուկասյանը: Որտե՞ղ էր և ինչո՞վ էր զբաղված այդպես մնաց անհայտ: Ես նաև նկատեցի մի տհաճ դրվագ, որի մաիսն ցանկանում եմ կիսվել ձեզ հետ: Երբ Սեյրան Օհանյանը ոտքով իջնում էր դեպի եկեղեցու կողմ տանող ճանապարհով և մի պահ կանգ առավ: Մի շարք բարձրաստիճան զինվորականներ, դեմ գնալով զինվորական էթիկային, նստեցին իրենց ծառայողական և անձնական շքեղաշուք մեքենաները և հեռացան՝ միայանակ թողնելով պաշտպանության նախարարին:

Ես մանուկ էի, երբ ծնողներիս հետ գնում էի եռաբլուր և այնտեղ էր գալիս երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը և ես հպարտությամբ տեսնում էի, թե ինչպես են պաշտպանության նախարարության գեներալները ժամանում այնտեղ Վ. Սարգսյանից շուտ և հեռանում էի միայն նրա գնալուց հետո: Նույնը նաև Սերժ Ազատիչի ժամանակ: Ի՞նչն է պատճառը, որ մեր գեներալիտետը հեռանում է նախարարից շուտ: Եթե մենք այսպես էլ պատերազմ վարենք, ինձ չի թվում, որ կունենանք այն ինչ ունեցել են Վազգենի ժամանակ: Ըստ իս, ՊՆ նախարարը պետք է լինի բավականին խիստ և այս տիպի գեներալների հանդեպ բավականին կոպիտ: Իսկ Սեյրան Մուշեղիչի դեպքում մենք գործ ունենք բավականին կշռադատված, հավասարակշռված, գրագետ և, ցավոք սրտի, բավականին համեստ մարդու հետ:

Սեյրան Մուշեղից, սրանք հասկանում են միայն ուժի լեզուն:

Հովհաննես Եսայան