Թուրքիայի քաղաքացի Իբրահիմ Յուսելը որոշել է թողնել ծխելը՝ գլխին հագցնելով մետաղական վանդակ. գրում է Spot Haber-ը: Սաղավարտ հիշեցնող վանդակով 42-ամյա տղամարդն արդեն մի քանի օր է, ինչ ապրում է:

Վանդակի բանալիները նա տվել է իր կնոջն ու աղջկան, որպեսզի նրան ազատ արձակեն միայն այն ժամանակ, երբ ինքը վերադառնում է աշխատանքից:

Յուսելը խոստովանում է, որ 26 տարի է, ինչ ծխում է, և այդ վնասակար սովորույթը թողնելու բոլոր փորձերը ձախողվել են: Թուրք տղամարդը պատմում է, որ իր հայրը մահացել է թոքերի քաղցկեղից, ուստի՝ ինքը ցանկանում է հնարավորինս արագ թողնել ծխելը:

Իր վանդակը նա պատրաստել է սեփական ձեռքերով: