Գյումրիում դարձյալ հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանություն եւ դանակահարություն, ինչից տուժել է Գյումրիի բնակիչ Արթուր անունով 34-ամյա մի քաղաքացի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ի հայտնի կրակոցների վայրում: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
«Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր ժամը 10:30-ից հետո: Այս պահին միայն կարող ենք խոսել տուժողի մասին, բերման ենթարկվածներ եւ ձերբակալվածներ չկան: Տուժողը հիվանդանոցում է, նա տուժել է դանակահարությունից»:
Դատախազի խոսքերով' կրակոցներից ոչ ոք չի տուժել:
Կրակոցների մասնակիցների տարբեր անուններ են Գյումրիում շրջանառվում:
Քրիստինա Մկրտչյան