Հանրապետության տարածքում՝ հուլիսի 11-ից 15-ը հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին արևելյան' 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 15-ին' նույնքանով կբարձրանա:
Երևանում՝ հուլիսի 11-ից 15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: