Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ ինքը հանդիպել է նախկինում ընդամենը 4 անգամ, և նա իր ընկերը չէ:
«Նրա հետ հիմնականում կապի մեջ էր գտնվում Վանո Մերաբիշվիլին: Իվանիշվիլին իր հիմնական վտանգը տեսնում էր հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի կողմից և միշտ մտածում էր, թե նա իրեն կսպանի, կամ նման մի բան: Երբ Պատարկացիշվիլին վախճանվեց 2008-ին, Իվանիշվիլիի հետ մեր հարաբերությունները վերջնականապես խզվեցին»,-ասել է Սաակաշվիլին Ռուսթավի 2-րդ հեռուստաընկերությանը տված հացրազրույցում:
Միաժամանակ Սաակաշվիլին հերքել է լուրերն այն մասին, թե Իվանիշվիլին ֆինանասավորել է վրացական ոստիկանությանը և դպրոցներ է կառուցել երկրում: