Ինչպես նշում է թերթը, քննիչին վախեցրել է Հրաչյա Հարությունյանի' ինքնասպանություն գործելու ցանկության մասին արտահայտությունը:
Այս դեպքում փորձաքննություն անցկացնելու համար երկու առիթ կա. նախ'գործում անպայման պետք է լինի մեղադրյալի հոգեկան առողջության մասին տեղեկանքը : Եթե քննիչը միջազգային հարցում կատարի' արդյոք Հ.Հարությունյանը գրանցված է հոգեբույժի մոտ իր բնակության վայրում, ապա պատասխանը կարող է գալ 6 ամսվա ընթացքում: Այդ իսկ պատճառով էլ որոշում է կայացվել փորձաքննությունն անցկացնել ՌԴ-ում, ինչը կտևի 1 ամիս:
Վթարից հետո Հ.Հարությունյանի մոտ ի հայտ եկել ուղեղի ցնցում, ինչը պահանջում է գտնվել բժշկի հսկողության տակ :
Իսկ անմիջապես վթարից հետո, երբ Հրաչյային հայտնել են զոհվածների թիվը, նա խոսել է ինքնասպանության մասին: Իսկ Հ.Հարությունյանի հարազատները նշել են, որ ղարաբաղյան պատերազմում նա կոնտուզիա է ստացել:
Հ.Հարությունյանի փաստաբան Ա.Մելցևի տեղեկացմամբ' Հրաչյան այժմ գտնվում է հոգեբուժական բաժանմունքի սովորական պալատում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» օրաթերթի' 19.07.2013թ. համարում: