Քաղաքապետարանի դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա, որն ուղղված է տրանսպորտի թանկացման մասին որոշմանը: Ի նշան բողոքի՝ քաղաքացիները նստել էին շենքի մոտ՝ աստիճաններին։
Նրանց հետ հանդիպման էր եկել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ով նշել է թանկացման պատճառները:
Քիչ ուշ ակտիվիստների մոտ եկավ նաև Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում ուղղությամբ ակտիվիստները սկսեցին 50 դրամանոցներ նետել։
«Ամո՛թ, ամո՛թ, տակա՛նք»։ Նման բառերով ցուցարարները դիմավորեցին Նավասարդյանին։