Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ այսօր' ժամը 13:00-ից, կրկին ինքը, Հայկոն և արդեն նրանց միացած մոտ 10 մեքենա դուրս են գալու՝ քաղաքացիներին տեղափոխելու Երևանի փողոցներով:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները միացել էին «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային։
Նրանք իրենց մեքենաներով շրջել են Մաշտոցի պողոտայով՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով դեպի Կոմիտաս և հակառակը՝ հորդորելով չվճարել 150 դրամ։ Իսկ նրանց կանայք քաղցրավենիք են բաժանել քաղաքային տրանսպորտի վարորդներին: