Lragir.am-ը տեղեկավնում է, որ Կոմիտաս 5ա, 7, 3, 7/1 շենքերի բնակիչները շուրջ 4 տարի է դատական վեճի մեջ են «ԼԻԲԵՐ» ՍՊԸ տնօրեն Քեշիշ Աբրահամի ու Երևանի քաղաքապետարանի դեմ:
Կոմիտաս 5 հասցեում տեղակայված էր էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայան, որը դեպիԿոմիտաս 5ա շենքը տեղափոխելու և տեղում նոր բարձրահարկ շենք կառուցելու ապօրինի շինթույլտվություն էր տվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այդ շինթույլտվությունը, շենքի հին նախագիծը դատական վեճի պատճառ են առայսօր, քանի որ առկա են բազմաթիվ նորմերի խախտումներ կառուցապատողի ունեցած ու ինչ-որ ձևով ձեռք բերված բոլոր փաստաթղթերում... ի դեպ, քաղաքացիներն ունեն Քաղաքացիական 1-ին ատյանի դատարանի որոշում, համաձայն որի ծառերի արգելանք էր դրվել այդ տարածքում բարբարոսաբար ծառերը ոչնչացնելուց, մեկ անգամ տուգանվելուց հետո: Սակայն Կառուցապատողը, լինելով օտարերկրացի, չի հարգում մեր դատական ատյանի որոշումը... Առանց որևէ թույլտվության, այն է՝ ապօրինի կերպով ենթակայանն արդեն տեղափոխել է դեպի Կոմիտաս 5ա շենքը՝ տեղ ազատելով "նորակառուցի" համար:
Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ շենքի համար նախագիծը կհաստատեն բանկիչների հետ նախապես համաձայնեցնելով, խոստացել էին նաև հատված ծառերի փոխարեն ստիպել կառուցապատողին տասնապատիկ ավել ծառեր տնկել...
Բնակիչները տեղեկացել են նաև, որ շենքի նկուղի համար ինչ որ թղթեր են ստորագրվել քաղաքապետարանում։
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն