Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը գտնում է, որ միասեռ ամուսնությունների օրինականացումը բացասաբար է անդրադառնում կինեմատոգրաֆիայի վրա: Այս մասին հաղորդում է «interfax»-ը: «Երբ հակաբնական երևույթները դառնում են նորմա, ի՞նչ պետք է սպասել կինեմատոգրաֆիայից: Ես դեմ եմ միասեռ ամուսնություններին: Աշխարհում չի կարող լինել առողջ և էներգիայով լիցքավորված կինո, որտեղ օրինականցվում են միասեռ ամուսնությունները»,- հայտարարել է Միխալկովը Ամառային կինոակադեմիայի վարպետաց դասընթացի ժամանակ: Ռեժիսորը վստահ է, որ միասեռ ամուսնությունների օրինականացումը տանում է դեպի մարդկության ոչնչացում: