Հանգուցյալ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը, իր որդու վերջին համերգաշրջանի կազմակերպիչների դեմ հայցի շրջանակներում դատարանի դահլիճում հայտարարել է, որ իր որդին ուժգին ազդեցության դեղամիջոցները երբեք չի չարաշահել. տեղեկացնում է reuters-ը:
Քեթրին Ջեքսոոնը 2010 թ.-ին Լոս Անջելեսի դատարան հայց էր ներկայացրել՝ մեղադրելով AEG Live կազմակերպությանը՝ Քոնրադ Մյուրեյին որպես Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ ընտրելու հարցում ցուցաբերած անփույթ վերաբերմունքի համար:
Հայցի դիմաց մայրը պահանջում է 40 մլն դոլար փոխհատուցում:
Երդվյալների առջև ելույթ ունենալով՝ Ջեքսոնը հայտարարել է, որ լսել է ուժգին ազդեցության ցավազրկողներ օգտագործելու՝ իր որդու հակումների մասին, սակայն երբեք ինքը իր որդուն չի տեսել հարբած կամ այդ դեղերի ազդեցության տակ: