Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսին «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներից Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում (Երրորդ մաս) թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ աղջկան։
Ըստ Հարությունյանի՝ աղջիկը անցորդներին կոչ է արել չվճարել 150 դրամ, իսկ թաղապետարանի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել, քանի որ աղջիկը մենակ է եղել:
Նշենք, որ դեռևս պարզ չէ տուժողի ինքնությունը: