Այսօր' հուլիսի 31-ի կեսգիշերին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ 34-ամյա Նվեր Աբելյանը, ով նշված հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, երեկ' հուլիսի 30-ին, մարտաֆիլմի նմանվող դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Ինչպես նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ։