Երևանի քաղաքապետարանն այսօր հայտարարություն է տարածել ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար նոր մրցույթներ անցկացնելու մասին:
Համաձայն քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարկված հայտարարության, 30.07.2013թ. դրությամբ' թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել։
Եվ հիմա նշված երթուղիների համար պարբերաբար անց են կացվելու մրցույթներ, որոնց մասնակցելու համար հրավիրվում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։
Ի դեպ, հիշեցնենք, որ հիշյալ մրցույթների ացկացման կարգը սահմանված է կառավարության որոշմամբ, և համաձայն այդ որոշման, մրցույթի մասնակից տնտեսվարողն ինքն է առաջարկում ուղեվորափոխադրման սակագինը: Մրցույթի մասնակցի ներկայացրած առաջարկությունների փաթեթը «ներառում է նաև փակ ծրար, որով ներկայացվում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման սակագինը»,- գրված է որոշման մեջ:
Այսպիսով, չի բացառվում, որ նոր մրցույթների արդյունքում առաջիկայում այս երթուղիների համար սահմանվեն ներկայիս 100 դրամից ավելի բարձր ուղեվարձեր' պատճառաբանելով, թե ներկայացված առաջարկներից լավագույնում հենց այդ գինն է նախատեսված եղել: Չի բացառվում նաև, որ այս ճանապարհով քաղաքապետարանում փորձում են օրենքի ընձեռած այլ հնարավորությունից օգտվելով, այնուամենայնիվ, թակցնել ուղեվարձը' դրա պատասխանատվությունը քաղաքային իշխանությունից տեղափոխելով տնտեսվարողների վրա: