Իրանը ԱՄՆ-ի ներկայացուցիչնրի Կոնգրեսի կողմից անցկացված քվեարկության արդյունքում հակաիրանական պատժամիջոցների սաստկացման մասին ընդունված նոր որոշումը որակել է իբրև Վաշինգտոնի քաղաքական պլանների լիակատար տապալում: Այս մասին այսօր FARS գործակալությանը հայտարարել է Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Աբբաս Արաղչին:
«Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների սաստկացումն ու դրանք Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրերի հետ կապելը անհեռանկարային գործ է: Այդ միջոցները նախկինում էլ չստիպեցին իսլամական մեր հանրապետությանը ծնկի գալ և կապիտուլացվել: Այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած միջոց միայն կբարդացնի խնդիրների լուծման հնարավորությունը»,-նշել է նա:
Նշենք, որ Վաշինգտոնում Իրանի հանդեպ ընդունված նոր պատժամիջոցների բանաձը նախատեսում է նոր արգելքներ դնել իրանական նավթի արտահանման վրա: Մասնավորապես' նպատակը հանդիսանում է 2015-ի դրությամբ հասնել համաշխարհային շուկայում իրանական նավթի վաճառքի լիակատար արգելքին: Բացի այդ, ընդլայնվել են նաև իրանական կազմակերպություննների սև ցուցակը ու արտասահմանում Թեհրանի ներկայացուցիչնմերի բանկային հաշիվների վրա դրված սահմանափակումները: