
Ադրբեջանական հեռուստաընկերություններին արգելել են ցուցադրել կինոռեժիսոր և սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի ֆիլմերը, ով իր թեկնածությունն է դրել ընդդիմության կոալիցիայի անունից առաջիկա նախագահական ընտրություններում. գրում է Haqqin.az-ը:
Ֆիլմերի թվում, որոնք արգելվել են երկրում, հայտնվել է նաև «Անապատի սպիտակ արևը» («Белое солнце пустыни»), որի սցենարի հեղինակը Իբրահիմբեկովն է: Ինչ ժամանակով է գործելու արգելքը, հայտնի չէ:
74-ամյա ռեժիսորՆ իր թեկնածությունն էր դրել նախագահական ընտրություններում հուլիսի սկզբին: Մի քանի օր անց նա հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից, ինչը թույլ չէր տալիս նրան մասնակցել նախընտրական քարոզարշավին: Դեռևս հայտնի չէ, թե կարող է նա արդյոք գրանցման հայտ ներկայացնել ԿԸՀ:
Հայրենի Ադրբեջանում նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել հարկերից խուսափելու մեղադրանքով: Ադրբեջանի կինեմատոգրաֆների միությունը, որը նա գլխավորում է, 15 հազար դոլար է թաքցրել պետական բյուջեից՝ չվճարելով հարկերը:
Ինքը Իբրահիմբեկովը հայտարարել է, որ այդ գործը կապված է իր քաղաքական գործունեության հետ: