Վաշինգտոնում ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի ավագ փորձագետ Ուեյն Մերին քննադատել է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղ այցելած 335 օտարերկրացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու որոշման համար, հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, նման որոշումներով ադրբեջանական իշխանությունները իրենք իրենց են վնաս հասցնում: «Ներկայիս քաղաքականությունը հակառակ ազդեցություն կտա, իսկ Ադրբեջանի նման դիրքորոշումը խոսում է վերջին ժամանակերս Բաքվի կողմից տարվող պարզունակ և ինքնատարանջատման քաղաքականության մասին»,-ասել է Ուեյնը: Նշենք, որ Ուեյն Մերին 20 տարի աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում և պաշտպանական կառույցներում, իսկ 2012 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ: