Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Արթուր Սերոբյանը Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր հուշակոթողի դիմաց, իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 20 ՏՕ 887 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օգնել վրաերթի ենթարկվածին, ով ըստ հավաքվածների՝ 15-ամյա տղա է, տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Քիչ առաջ պարզվել է, որ վրաերթի ենթարկված երեխան Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ 15-ամյա Սարգիս Ավետիսյանն է, ում կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Մանրամասներն' այստեղ: