ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելի երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունն այսօր մեր երկրում հզոր ուժ է, ում հետ հաշվի են նստում, հարգում են, ում վստահում են ամենապատասխանատու ծրագրերը։
Այսօրվա 20, 30 տարեկան երիտասարդներն են վաղը դառնալու Հայաստանի զարգացման ծրագրերի գլխավոր գործող անձինք։ Մեր երկրի ապագան խելացի, կրթված ու լայնախոհ երիտասարդներինն է։ Մաղթանքս է, որպեսզի կարևորեք այն պատասխանատվությունը, որ դրված է ձեզ վրա։ Երիտասարդությունը լավագույն տարիքն է գիտելիքներ կուտակելու համար։ Տքնաջան սովորեք ու աշխատեք, և հաջողությունն ինքը կգա ձեզ ընդառաջ։ Միշտ հավատացեք նրան, ինչ անում եք, եղեք համարձակ ու մի վախեցեք նախաձեռնողականությունից ու պատասխանատվությունից։ Գիտեմ, շատ դժվար է կատարել առաջին քայլը, բայց արեք դա, և կգտնվեն մարդիկ, ուժեր, որոնք կկանգնեն ձեր կողքին ու կօգնեն իրականություն դարձնել ձեր և մեր բոլորի երազանքը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և ցանկանում հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում»: