Գլոբալ տաքացումը կհանգեցնի գլոբալ հակամարտությունների և բազմաթիվ պատերազմների, գրում է FOx News-ը' հղում կատարելով Science գիտական ամսագրում հրապարակված հետազոտությանը:

Գիտնականների կարծիքով' ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի երաշտների ծավալների և մարդկային ագրեսիայի աճին: Դրա հետևանքով աշխարհում կմեծանա ազգամիջյան թշնամանքի և գլոբալ կոնֆլիկտների թիվը:

Հետազոտողները կարծում են, որ 2050-ին պատերազմների և անկարգությունների քանակը երկրագնդի վրա կմեծանա 4 անգամ: Այդ երևույթը կվերաբերի ոչ միայն «3-րդ աշխարհի պետություններին», այլ նաև մնացած երկրներին: