Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ևս մեկ դրվագով' «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով 3 անձի վերաբերյալ նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն' ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադևոսյանը, պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Ալեքսանյանի, Ս. Սարհատյանի և Վ.Գրիգորյանի հետ, յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն։ Մասնավորապես՝ Գ. Թադևոսյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչ-վճարողները պարզել են տևական ժամանակով կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև' իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները: Ըստ քրեական գործի նյութերի՝ 2009թ. մայիսից 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարային ցուցակներում կեղծելով դիտարկված կենսաթոշակառուների ստորագրությունները' նրանց անվամբ անհիմն ելքագրել են կենսաթոշակի գումարները և Գ. Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Է. Ալեքսանյանին և Ս.Սարհատյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։ Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով' համաներման ակտի ընդունման հիմքով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կենսաթոշակների գործով ևս 3 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
16:06 - 13.Օգոստոս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/20894
Առաջարկում ենք նաև
31/08/23 12:16
Ընտանեկան բռնության վերաբերյալ դեպքերով 146 անձի վերաբերյալ 140 քրեական վարույթ է ուղարկվել դատարան
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
21/11/23 15:19
ԱԺ նախկին պատգամավոր Վ.Ա.-ի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
25/10/23 19:00
«Տելեգրամ»-ի միջոցով խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի իրացման ևս մեկ վարույթ` 2 անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է դատարան
08/08/23 13:30
«Օրենքով գող» Վիտյա Թբիլիսսկին իբր կրված գրազի դիմաց տղամարդուց 20 հազար դոլար է պահանջել
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
13/06/23 12:09
«Covid 19»-ի կանխարգելման գործընթացում մեղադրվող 20 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան
Ամենադիտված
Լրահոս
12:30
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում. մի քանի տոննա ապրանքով բեռնատարը կիսակողաշրջված հայտնվել է դաշտում
10:20
«Մեր վերջին հանդիպման ժամանակ մի փամփուշտ դրեց ձեռքիս մեջ՝ մա՛մ, պահի՛ր, մինչև գամ». Ռուսլան Թովմասյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13...
12:20
Մինչեւ տարեվերջ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ
01:46
Վաղը հրատապ ասուլիս տեղի կունենա՝ Երևանի ավագանիում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալ
01:45
Ադրբեջանն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության համար
01:00
«Զվարթնոց»-ում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ գտել են Տավուշում
20:30
Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)
11:51
Ինչու ենք պարտվել․ 44-օրյա պատերազմի պատճառների մասին զեկույցը պատրաստ է․ Քոչարյանը կդիմի ԱԺ (տեսանյութ)
09:57
ՀՀ իշխանությունների անակնկալ որոշումը․ ինչո՞ւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետևից ՀՀ իշխանությունները որոշեցին մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. 168.am
20:00
Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ Մոնակոյի եկեղեցում մատուցվել է հայկական պատարագ (լուսանկարներ, տեսանյութ)
17:40
Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցները ողբալի վիճակում են․ Թովմասյան