Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մարզադահլիճի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է բակում կայանված Toyota Corolla մակնիշի 570 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, և այս պահին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչները աշխատանքներ են կատարում՝ վնասի չափը նշելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվել է մոտ 200 քմ տարածք: Տեղում է նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

Մանրամասն՝ այստեղ: