Tert.am - Թուրքիայի միակ հայկական գյուղը համարվող Վաքըֆլը գյուղում տոնակատարությամբ հյուրատուն է բացվել, տեղեկացնում է Haberler կայքը։
Հաթայի նահանգապետ Մեհմեթ Ջելալեթթին Լեքեսիզը բացման արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նշել է, որ մշակութային ժառանգության պահպանումն ապագային տեր կանգնել է նշանակում։
Նա Հաթայ նահանգի հայկական ժառանգությունը համեմատել է գեղեցիկ ծաղիկների հետ և նշել է, որ Հաթայը կկորցնի իր գույների մի մասը, եթե հայերն այնտեղ չլինեն։
«Անցյալն այսօրվա հետ միանալով նպաստում է, որ ապագան ավելի ամուր լինի։ Մշակութային ժառանգությանը տեր կանգնելը ապագան պաշտպանել է նշանակում։ Մշակութային ժառանգությունը ոտքի կանգնեցնելը հիշողության վերականգնում է նշանակում։ Տարիների ընթացքում գրեթե ծնկի եկած մի շինություն այսօր դարձյալ ոտքի է կանգնում, և մենք ուրախ ենք դրա համար»,- ասել է Լեքեսիզը։
Նա հայերին շնորհավորել է առաջիկա Սուրբ Աստվածածի Վերափոխման տոնի կապակցությամբ։
Երկհարկանի շինության 7 սենյակներից 5-ը նախատեսված են որպես սենյակներ հյուրերի համար, մեկը խոհանոցն է, իսկ մյուսում կարող են համաժողովներ իրականացվել։