Այսօր` օգոստոսի 18-ին, Shamshyan.com-ին է զանգահարել «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորներից Մանուկ Պողոսյանի մայրը, ով լացակումած պատմել է, որ արդեն երկու օր է, ինչ ավարտվել է իր որդու պատիժը կրելու ժամկետը, սակայն որդուն այդպես էլ տուն չեն ուղարկում.
«Տղաս սպանության համար դատապարտվել է 13 տարի ժամկետով, դատապարտվածության, պատիժը կրելու օր է սահմանվել 11.12.2000թ-ը, պատժի ավարտը'16.08.2013թ-ը: Տեղեկանք էլ ունեմ իրենց մոտից, դատավճռի պատճեն էլ ունեմ, որ պատժի ավարտը այս տարվա օգոստոսի 16-ին է լրանում: Ամսի 16-ին գնացի, որ տուն բերեմ, երեխուն չեն տվել անորոշ ժամանակով, ես էլ երեկ իմացել եմ, որ ինքը հացադուլի մեջ ա, իր հետ նույն հոդվածով նստած տղա կար, ժամը 11-ին նրան բաց թողեցին, իսկ իմ երեխուն բաց չթողեցին»,-պատմեց կալանավորի մայրը:
Մայրը արդեն երեկ թերթերից մեկում կարդացել է, որ իր որդին'դատապարտյալ Մանուկ Պողոսյանը հացադուլ է անում. «Աշխատանքային օր չի, ոչ մի լուր չունեմ, միակ հույսս դուք եք, խնդրում ու աղաչում եմ ձեզ, որ օգնեք ինձ…»: Կնոջ փոխանցմամբ, որդին ՔԿՀ-ում գտնված տարիներին կալանավայրում աշխատել է որպես ճաշարանի վարիչ և տնօրինությունը գոհ է եղել իր տղայից, նույնիսկ 5 խրախուսանք է ստացել: «Ասում են հիմա ինչ-որ օրենքը փոխվել ա և, երբ որ ինքը մեկուսարանում նստած ա եղել, մեկ օրը օր ու կես են հաշվել'3 ամիս էդ ընթացքում էդպես են արել, ու հիմա ինչ-որ էդ օրենքը չի գործում….»:
Կնոջ այն հարցին, թե ինչու չեն որդուն ազատ աձակում, «Կոշ» ՔԿՀ-ից պատասխանել են, որ դատախազությունը և վարչությունը պետք է ուղարկեն դատապարտյալի ազատման մասին հրամանը, սակայն դեռևս չեն ուղարկել:
Մանրամասները` այստեղ: