Խաբարովսկի շրջանում Ամուր գետի մակարդակը արդեն հասել է 657 սմ-ի: Սա 15 սմ-ով բարձր է 1897թ-ի պատմական ցուցանիշից: Սակայն ջրհեղեղի գագաթնակետը դեռևս այսքանը չէ:
Համաձայն օդերևութաբանների՝ օգոստոսի 20-25-ը ջրի մակարդակը կարող է հասնել 7 մետրի: Այս կապակցությամբ Խաբարովսկում կառուցում են պատնեշներ: Աշխատանքներին ներառվել են զինվորականները և կամավորները: Քաղաքում հավաքվում է խմելու ջրի և դեղորայքի պաշար:
Կոմսոմոլսկ-նա-Ամուրեում ջրհեղեղի առավելագույն մակարդակը սպասվում է օգոստոսի 27-31-ը: Այնտեղ ջրի մակարդակը կարող է հասնել 7 մետրի:
Բլագովեշենսկում իրավիճակը մի փոքր բարվոք է: Ըստ օդերևութաբանների՝ տեղումների նոր ալիք չի սպասվում: Այդ պատճառով բոլոր ուժերը կենտրոնացվել են Խաբարովսկի և Կոմսոմոլսկ-նա-Ամուրե քաղաքների վրա:
Ջրհեղեղների հետևանքները Ռուսաստանի հեռավոր արևելքում վերացվում են արդեն երեք շաբաթ: Տարածաշրջանում աշխատում են 30 հազար մարդուց և 5 հազար միավոր տեխնիկայից բաղկացած ուժային խմբավորումներ: Տարերային աղետի վնասները գնահատվում են 3 միլիարդ ռուբլի: