168.am - Լավատեղյակ աղբյուրների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որը կստեղծվի այս տարվա վերջին, հավանաբար դեկտեմբերին, ըստ նույն աղբյուրների, ղեկավարելու է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, իսկ նախագահին կվերապահվեն բավական սահմանափակ և խորհրդանշանական լիազորություններ: Ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի՝ Սահմանադրական փոփոխությունների իրականացման պաշտոնական բացատրությունը կլինի այն, որ նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի օրենսդրությունը համահունչ դարձնել Եվրոպական Միության երկրների օրենսդրությանը: Ասոցացման համաձայնագրում այդպիսի կետ կա, ու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն սկսելիս հղում է կատարվելու հենց այդ կետին: Եվ Հայաստանի օրենսդրությունը եվրոպականի հետ համահունչ դարձնելու գործը սկսվելու է Մայր օրենքից՝ Սահմանադրությունից: Բայց ամենակարևոր փոփոխությունը լինելու է գործող կիսանախագահական կառավարման համակարգի վերացումը, և խորհրդարանական անցումը համակարգին: Հնարավոր է, որ այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու առաքելությունը իշխանությունը թողնի ընդդիմությանը' այդպիսով ցույց տալով, որ պատրաստ է Սահմանադրական փոփոխությունների հարցում ընդունել նաև ընդդիմության առաջարկները: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ կուսակցությունը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և այլընտրանքային ԲՀԿ-ն, մինչև ԱԺ ընտրություններն էին փորձում հասնել ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխության. վերացնել մեծամասնական ընտրակարգը և անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, որի հաջորդ քայլը պետք է լիներ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկը դեմ չի լինի այս փոփոխությանը, ու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցնի ընդդիմության և իշխանության միասնության ու համաձայնության մթնոլորտում: Հիշեցնենք, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց: Այս փոփոխությունների իրականացումը հնարավորություն կտա նախագահ Սերժ Սարգսյանին իր նախագահության ժամկետի ավարտից հետո ևս շարունակել ղեկավարել Հայաստանը, այս անգամ՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ավելի հավանական է համարվում, որ նա 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ կարող է հրաժարվել նախագահի պաշտոնից և, գլխավորելով ՀՀԿ համամասնական ցուցակը, ընտրություններից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնը վարչապետինով փոխարինելու փորձ կատարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվին, որը ևս, սահմանադրական փոփոխություններ իրականացնելով, Վրաստանում մտցրեց կառավարման խորհրդարանական համակարգ՝ թերևս, նպատակ ունենալով նախագահական ժամկետի ավարտից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Սակայն Սաակաշվիլիի ղեկավարած Միացյալ ազգային շարժումը պարտվեց «Վրացական երազանքին»: Հայաստանին և նրա նախագահին նման «վտանգ» կարծես թե չի սպառնում, քանի որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում չկա ընտրական համակարգ և մինչև 2017 թ. դժվար թե ստեղծվի: Հայաստանում իշխանությունը ընտրություններում չի պարտվում ընդդիմությանը, և ինչպես ասել է Գալուստ Սահակյանը քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ՀՀԿ-ն շարունակելու է մնալ իշխանության: Իսկ մինչև 2017թ. Ղարաբաղի հարցը ևս դժվար թե լուծվի: Այնպես որ, ՀՀԿ-ի հաղթանակը կանխորոշված է: Միակ վիճահարույց հարցը, որի շուրջը դեռևս իշխանության վերնախավում որոշում չի կայացվել, այն է, թե արդյոք նախագահը պետք է ընտրվի համընդհանուր քվեարկությա՞ն միջոցով, թե՞ նրան ևս պետք է ընտրի խորհրդարանը, ինչպես արվում է կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Վերջին տարբերակը, թերևս, կլինի ամենաընդունելի լուծումը՝ որքան քիչ համաընդհանուր ընտրություն, այնքան ավելի քիչ համազգային սթրես և խայտառակություն: Ի դեպ, եթե այս սցենարն ամբողջությամբ իրականություն դառնա, ապա նախագահի ամենահավանական թեկնածուն կլինի Պարույր Հայրիկյանը, որը վաղուց է առաջարկում իրեն սիմվոլիկ լիազորություններով նախագահ նշանակել իր կողմից մշակված կատարյալ ժողովրդավարության մոդելը կյանքի կոչելու համար:
Սահմանադրական հանրաքվեի միջոցով Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն
13:01 - 24.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
02/09/22 09:00
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
23/06/21 13:00
Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
11/11/23 11:23
Երևանը պատրաստվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին
25/07/23 23:04
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
28/01/21 21:40
Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրգործ են կարում «հայահավաքի» մասնակիցների վրա. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան