Կանադացի լրագրողուհի Լորի Ուելբուրնը Կելոունա քաղաքի քաղաքապետ Ուոլթեր Գրեյին դրել է շատ անհարմար դրության մեջ, երբ հարցազրույցի ժամանակ անսպասելիորեն հանել է բլուզն ու, ի ցույց դնելով կրծքերը, շարունակել հարցեր տալ պաշտոնյային։

Ինչպես նշում է Daily Mail-ը, լրագրողը Գրեյին է հղել հետևյալ հարցը.«Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես փողոցով մերկ քայլեի»։ Սակայն մինչ քաղաքապետը կհասցներ պատասխանել, կինը նրան է տվել բարձրախոսն ու մերկացել՝ պատճառաբանելով, որ այդտեղ շատ շոգ է։

Որոշ ժամանակ անց «ինքնատիրապետումը վերականգնելով»՝ պաշտոնյան ասել է, որ նման դեպքում ոստիկանություն զանգելն անիմաստ է, քանի որ Ուելբուրնը մերկանալով ոչ մի ապօրինի բան չի արել։