«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեց դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը' ըստ էության հաստատելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ամուսնու համար արտոնյալ պայմաններ են ստեղծվել' որոշակի վճարի դիմաց: Այսպես, հարցաքննության ընթացքում վկան նախ հայտարարեց, որ ամիսը 1 անգամ գնացել է ամուսնու մոտ' երկարատև տեսակցության: Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս' 3 օր մնացել է նրա մոտ: Ապա նաեւ նշեց, որ գնալիս նրան գումարներ է տվել, ընդ որում՝ գումարների չափը տարբեր ժամանակ տարբեր է եղել: Վկան նաեւ նշեց, որ սկզբում չի իմացել, որ դատապարտյալ ամուսնուն տված գումարները նախատեսված են եղել իր երկարատև տեսակցությունների համար: Բացի այդ, վկան հայտնեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ամուսնուն 2 անգամ հեռախոս է տարել: Հեռախոսներից մեկի հետ դատապարտյալը կնոջից պահանջել է նաև 200 ԱՄՆ դոլար՝ պարզաբանելով, որ նշված գումարի դիմաց Մուրադյանը հեռախոսը կփոխանցի իրեն: Վկայի խոսքով ամուսինը գտնվել է 57 խցում, որտեղ 22 դատապարտյալ է եղել, ամբաստանյալ Մուրադյանը դատապարտյալին ասել է 4-րդ խուցը վերանորոգի ու գնա հանգիստ ապրի մինչև վաղաժամկետ ազատ արձակվելը, իսկ վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը կարգավորելու համար դատապարտյալի կինը՝ ամբաստանյալին է տվել 10 000 ԱՄՆ դոլար, սակայն մոտ 2 ամիս անց Մուրադյանը իր աշխատասենյակում վկային ետ է վերադարձրել այդ գումարը՝ պատճառաբանելով, որ իր ընկերը ով պետք է օգներ դատապարտյալ Արտակ Հակոբյանին վաղաժամկետ ազատ արձակվելու հարցում քաղաքում չի: Նշված դեպքից 1,5 ամիս անց դատապարտյալի վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը նորից օրակարգում է եղել և վկան այս անգամ Մուրադյանին է տվել 4000 ԱՄՆ դոլար: Պահանջված գումարի չափի նվազումը փոքր ինչ տարօրինակ է թվացել վկային, սակայն ամուսինը պարզաբանել է, որ սեպտեմբեր ամսին համաներում է լինելու, հետեւաբար ավելի քիչ գումար է պետք «գործը գլուխ բերելու համար»: Այս գումարը եւս որոշ ժամանակ անց Մուրադյանը վերադարձրել է. փոխանցել է Արտակ Հակոբյանին, վերջինս էլ գործով մյուս վկա' տաքսիստի միջոցով կնոջը: Հարցաքննման ժամանակ պարզ դարձավ, որ արտոնյալ վիճակում է եղել նաեւ դատապարտյալի կինը, քանի որ քրեակատարողական հիմնարկ է մտել առանց ստուգվելու, ընդ որում' առանց հերթի, բայց գումարի դիմաց ներս են թողել անգամ մինչև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի աշխատասենյակ, ով սույն գործով ամբաստանյալն է Զատիկի կապակցությամբ գնացել է ամբաստանյալի տուն' ամուսնու վաղաժամկետ ազատ արձակվելու կամ դատապարտյալների հիվանդանոցում պահելու հարցերի շուրջ խոսելու նպատակով: Պարզ դարձավ նաև, որ այս ամբողջ ընթացքում վկայի և Դավիթ Մուրադյանի միջև հեռախոսային կապ է եղել: Ամուսնուն դատապարտյալների հիվանդանոցում պահելու համար վկան ամսական վճարել է 600 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է խցին, ապա վկան նշեց, որ վերանորոգման համար անհրաժեշտ ամեն բան ինքն է գնել: Վկայի խոսքով՝ բոլորը գիտեին, որ իր ամուսնուն ՔԿՀ-ում թագավորի պես է պահել, սակայն այս ամենը եղել է Մուրադյանի աջակցությամբ: Մուրադյանի տան կահույքի համար ևս վկան է վճարել: Ամիսներ անց Մուրադյանը, գնալով վկայի տուն, այդ գումարը ևս վերադարձրել է: Վկան նշեց նաև, որ ամուսինը նրան ասել է «դու գործ չունես այդ գումարի հետ, թող բերի ինձ տա»: Սակայն այս տարվա սկզբներին դատապարտյալ Արտակ Հակոբյանին տեղափոխել են այլ ՔԿՀ և երբ գնացել է նրան տեսակցության, տեսել է նրան «ծեծված, ջարդված, աչքերը կարած»: Վկան դատարանում հայտնեց, որ ամուսինն այն ժամանակ հայտնել էր, թե Մուրադյանն է իրեն ասել «աչքերդ կարի, որ քեզ հիվանդանոց տեղափոխեն»: Այս ամենից հետո դատապարտյալը Արտակ Հակոբյանը բողոքներ է ներկայացրել Դավիթ Մուրադյանի դեմ: Մեղադրող դատախազը, էական հակասություններ տեսնելով վկայի նախաքննական և դատաքննական մարմնին տված ցուցմունքներում, միջնորդեց ընթերցել վկայի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վկան նշել էր, որ ամբաստանյալը զանգահարել է իրեն և խնդրել, որ ամուսնուն համոզի բողոքները հետ վերցնի, իսկ ինչ վերաբերում է գումարներին, ապա նշի, որ այդ գումարները Մուրադյանին պարտքով է տվել: Վկան պնդեց նախաքննական ցուցմունքը: Հաջորդը հարցաքննվեց վկա Աշոտ Աղաջանյանը, ով կահույք արտադրող ընկերության գործադիր տնօրեն է: Վկան նշեց, որ առաջին անգամ իրեն զանգահարել է դատապարտյալ Արտակ Հակոբյանը' պատվիրելով պահարան և հեռուստացույցի տակդիր, որը կազմել է 100 000 դրա: Նրա վկայությամբ, այս կահույքը տեղափոխվել է ՔԿՀ: Այնուհետև զանգահարել է Դավիթ Մուրադյանը եւ պատվիրել մոտ 540 000 դրամ ընդհանուր արժողությամբ կահույք: Վկա նշեց, որ կահույքի գումարը ինքը ստացել է մաս-մաս, Արտակի կնոջից: Պատվիրված կահույքը ամբաստանյալին է հանձնվել մինչեւ Ամանոր' 2012թ. դեկտեմբերի վերջ: Տոներից հետո Մուրադյանը հանդիպել է վկային, սակայն դժվարացավ ասել պատահական է եղել հանդիպումը, թե ծրագրավորված, բայցեւայնպես դատարանն հայտնեց, որ նրա հետ տան կահույքի գումարի չափի և վճարման մասին խոսակցության չի եղել: Վկա Արա Խաչունցն էլ նշեց, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանին ճանաչում է վերջինիս կնոջ միջոցով. նրանք հարևաններ են: Վկան տաքսի է վարում եւ դատապարտյալի կինը երբեմն օգտվել է իր ծառայություններից եւ նրա ամուսինը ցանկացել է ծանոթանալ իր հետ, վերջինս էլ Արտակի կնոջ հետ գնացել է «Նուբարաշեն» ՔԿՀ և ծանոթացել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում, սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին:
Դատապարտյալի կինը դատարանում հայտարարել է, որ ամուսնուն ՔԿՀ-ում թագավորի պես է պահել
22:30 - 27.Օգոստոս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/21621
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
18/08/13 17:35
Մարտի 1-ի զոհերից մեկի կինը մեղադրվում է փողոցում ամուսնուն դանակահարելու մեջ. գործն արդեն դատարանում է
08/08/23 13:30
«Օրենքով գող» Վիտյա Թբիլիսսկին իբր կրված գրազի դիմաց տղամարդուց 20 հազար դոլար է պահանջել
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
24/01/23 19:50
Ինչ է հայտարարել դատարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ ArmLur.am
14/01/22 16:10
«Կինը չի էլ իմացել, որ ադրբեջանցի զինվորները տարել են ամուսնուն». մանրամասներ առևանգնված հովվի առողջական վիճակից
27/10/21 23:29
Կինը կորցրել է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը և թույլ տվել ամուսնուն քնել ուրիշների հետ
23/06/21 13:00
Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»
04/02/20 17:20
ՌԴ-ում կինը սպանել է ուտելիքից դժգոհ ամուսնուն
23/12/19 19:28
Կինը նախկին ամուսնուն հետևել է փափուկ խաղալիքի միջոցով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան