Galatv.am - Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ինչպես արդեն հայտնի է, փաստաբանի միջոցով խնդրել էր իրեն ուղարկել թոռան լուսանկարը: Ընտանիքի անդամներին հաջողվել է կատարել Հրաչյայի խնդրանքը, նրանք նկարն ուղարկել են կալանավայր, որտեղ գտնվում է Հրաչյա Հարությունյանը:

«Նա երեխայի նկարն էր ուզել, մենք էլ տարանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հետո օմբուդսմենը չգիտեմ ինչպես ճանապարհել էր, փաստաբանը տարել-հասցրել էր նրան: Շատ ուրախ ենք, որ գոնե խնդրանքը կարողացանք կատարել»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Նա ասաց նաեւ, որ ուրիշ ոչ մի նորություն չունեն հորից, նրա հետ դարձյալ հեռախոսով զրուցել չի հաջողվում, զրուցում են փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ, ով ընտանիքի անդամներին փոխանցել է, որ առայժմ նորություններ չկան, եւ պետք է համբերատար սպասել գործի քննության ընթացքին:

«Փաստաբանը նաեւ ասում է, որ հայրիկի առողջությունը նորմալ է, եւ ինքն իրեն լավ է զգում»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:

Մանրամասները՝ այստեղ: