Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բնակիչները SHAMSHYAN.com-ին են ներկայացրել իրենց դժգոհությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով՝ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:
Մանրամասները՝ այստեղ: