Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 23:50-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մայակովսկի 2-րդ տան բնակիչ, 13-ամյա Նարեկ Խաչատրյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Հայրապետյանը Էջմիածին քաղաքում՝ Պատկանյան 43 շենքի դիմաց, իր կողմից վարած Toyota Camry մակնիշի 10 ՕR 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ն. Խաչատրյանին, որից հետո վարորդը փախուստի չի դիմել և նրան տեղափոխել է հիվանդանոց: 

Մանրամասներն` այստեղ: