Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում գտնվող հացատան սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`տասնյակ տարիներ գործող օբյեկտն արդեն քանդվում է: Քաղաքապետը անձամբ է ծանոթացել հացատան ապամոնտաժման աշխատանքների ընթացքին:

Շրջելով զբոսայգու տարածքում Տ. Մարգարյանը պատասխանատուների հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել ապամոնտաժման աշխատանքները ու սկսել բարեկարգման գործընթացը: Արդեն պատրաստ են այգու դեկորնախագծերը:

«Ուսոումնասիրելով Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցման նախագծերը` այգու այս տարածքի բարեկարգման եւ կանաչապատման համար ևս համալիր մոտեցում են ցուցաբերել: Վստահ եմ, որ այս տարածքը ինչպես երևանցիների, այնպեսել Երևանի հազարավոր հյուրերի համար կդառնա ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»,- ասել է քաղաքապետ Մարգարյանը: